ՄՖԿ-ն «Ինեկոբանկին» հատկացրել է $2 մլն երաշխիք

26.08.2010 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ «Ինեկոբանկին» հատկացրել է $2 մլն երաշխիք առեւտրի ֆինանսավորման համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում համապատասխան պայմանագիր են ստորագրել «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը եւ ՄՖԿ-ի գործադիր տնօրեն եւ փոխնախագահ Լարս Թունելլը:

Ինչպես տեղեկացրել է Ավետիս Բալոյանը, ստանալով ՄՖԿ երաշխիքը` «Ինեկոբանկը» միանում է «Համաշխարհային առեւտրի ֆինանսավորման ծրագրին», ինչի շնորհիվ բանկը հնարավորություն է ստանում օգտվել ՄՖԿ-ի միջազգային գործընկեր բանկերի ցանցից եւ իր հաճախորդներին առաջարկել ավելի հարմարավետ պայմաններ:

«Վերջին տարիներին «Ինեկոբանկը» բավականին ակտիվ է առեւտրի ֆինանսավորման ոլորտում: Մենք հաճախորդներին առաջարկում ենք փաստաթղթային ակրեդիտիվներ, երաշխիքներ, ֆակտորինգ, առեւտրի ֆինանսավորման վարկեր, իսկ 2010 թվականից` նաեւ գնման պատվերի ֆինանսավորում»,- ասել է Ավետիս Բալոյանը` հիշեցնելով, որ «Ինեկոբանկը» երկու անգամ (2007թ. եւ 2009թ.) Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն բանկ առեւտրի ֆինանսավորման ոլորտում:

ԱՄՀ-ի փոխնախագահ Լարս Թունելլը նշել է, որ 2009 ֆինանսական տարում ՄՖԿ-ն ՀՀ-ում կատարել է $ 35 մլն ծավալի ներդրում` Հայաստանում իր վարկային պորտֆելը հասցնելով $60 մլն-ի:

Նա նշել է նաեւ, որ ՄՖԿ-ն մտադիր է շարունակել ամրապնդել կապերը ՀՀ ֆինանսական հատվածի հետ, մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին եւ արտադրության զարգացման ծրագրերին:

Դիտում՝ 13313
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW