IFAD-ի միջոցների հաշվին կհիմնվի “Հայկական միրգ” ԲԲԸ-ն

26.08.2010 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ՀՀ եւ Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի (IFAD) միջև նախաստորագրվեց “Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի” ֆինանսավորման մասին համաձայնագիրը:

ՀՀ-ին կտրամադրվի $ 13.48 մլն դոլար փոխառություն եւ $ 500 հազար դրամաշնորհ`  գյուղական տարածքներում աղքատության կրճատմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ծրագրի առաջին բաղադրիչը ներառում է “Հայկական միրգ” ԲԲԸ հիմնումով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով պտղի և ընկուզեղենի արդյունավետ արտադրության կազմակերպումը: Ներդրումները նախատեսվում է իրականացնել Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում:

Երկրորդ` “Գյուղական ենթակառուցվածքներ” բաղադրիչը ընդգրկելու է հանրապետության յոթ մարզերը  (Տավուշ,  Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Արմավիր, Լոռի և Շիրակ):

Ծրագրի իրականացումը նախատեսվում է սկսել 2011 թվականին և ավարտին հասցնել 2016-ին:

Դիտում՝ 15712
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW