«Ամերիաբանկի» վարկային պորտֆելն ավելացել է 40%-ով
26.08.2010 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկի» վարկային պորտֆելի աճը տարվա սկզբի համեմատ կազմել է 40%:
Ս.թ. հուլիսի 31-ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է շուրջ 73 մլրդ դրամ, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին «Ամերիաբանկում»:
Ընթացիկ տարվա յոթ ամիսների արդյունքներով բանկի վարկային պորտֆելի աճի 71%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք աճել են 33%-ով ու կազմել ավելի քան 58 մլրդ դրամ` ամբողջ վարկային պորտֆելի 80%-ը:
Ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը 2010 թվականի 7 ամսվա ընթացքում աճել են 68%-ով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: