Հետաձգվել է «Դրամական փոխանցումներ: Բանկային մանրածախ ծառայություններ» կոնֆերանսը

24.08.2010 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հետաձգվել է Երեւանում «Դրամական փոխանցումներ: Բանկային մանրածախ ծառայություններ» յոթերորդ միջազգային բանկային բաց կոնֆերանսի անցկացումը:

Նախկինում տեղեկացվել էր, որ Anelik համակարգի կողմից անցկացվող կոնֆերանսը Երեւանում կկայանա ս.թ. հոկտեմբերի 7-10-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, կոնֆերանսի պաշտոնական կայքում տեղադրված է «Անելիք Ռու» ՍՊԸ բանկի վարչության նախագահ Արմեն Ղազարյանի նամակը, որում ասվում է, որ կոնֆերանսի անցկացումը տեխնիկական պատճառներով տեղափոխվել է 2011թ. մայիս:

Դիտում՝ 15287

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW