Հունվար-հուլիսին ՀՀ ՀՆԱ-ն աճել է 4%-ով

23.08.2010 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ն 2010թ. հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4%-ով:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-հուլիսին ՀՆԱ ծավալը կազմել է 1 տրլն 586 մլրդ 463.6 մլն դրամ: ՀՆԱ աճի տեմպը հունիսից շարունակում է դանդաղել. այս տարվա հունվար-մայիսին տնտեսության աճը կազմում էր 8,8%, իսկ հունվար-հունիսին` 6,7%:
Արդյունաբերական արտադրության ծավալը 2010թ. հունվար-հուլիսին կազմել է 434 մլրդ 531.2 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11.4%-ով:
Հունվար-հուլիս ամիսներին 23% անկում է նկատվել գյուղատնտեսության ոլորտում:
ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը 2010թ. հունվար-հուլիսի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.6%-ով` կազմելով 106 232 դրամ ($290):


2010թ. հունվար-հուլիսին հայկական արտահանումն ավելացել է 43,3%-ով

ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2010թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 972.5 մլրդ դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26,5%-ով:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալներն ավելացել են 43.3%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 196 մլրդ դրամ ($512.7 մլն), իսկ ներկրման ծավալներն աճել են 22.8%-ով` կազմելով 776.5 մլրդ դրամ ($2 մլն 36.1 մլն):
Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 580.5 մլրդ դրամ, կամ $1 մլրդ 523.4 մլն:

Դիտում՝ 8219
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW