Unistream-ը ստացել է ԵՄ երկրներում փոխանցումների միասնական արտոնագիր

13.08.2010 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Unistream դրամական փոխանցումների համակարգը ստացել է միասնական արտոնագիր Եվրոպական Միության երկրներում փոխանցումներ իրականացնելու համար:

Այդ մասին «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում ասել է «Յունիստրիմ» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: «Յունիստրիմի» հետ փոխկապակցված Unistream Germany ընկերությանն արտոնագիր է տրամադրել Գերմանիայի ֆինանսական կարգավորիչը:

«Արտոնագրի ստացումը նշանակում է, որ ընկերությունը կարող է բիզնեսը զարգացնել Գերմանիայի, իսկ հետագայում նաեւ Եվրամիության այլ տարածքներում` այդ երկրների կարգավորիչների թույլտվությամբ: Դրանք ստանալն ավելի հեշտ կլինի, քանի որ ԵՄ օրենսդրության համաձայն, Unistream-ի ստացած արտոնագիրը համաեվրոպական է»,- ասել է Գագիկ Զաքարյանը:

Unistream-ն արդեն գործում է Եվրոպայում. ընկերությունը վաճառակետեր ունի Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Հունաստանում եւ Գերմանիայում:

Դիտում՝ 11111
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW