«Ամերիաբանկը» մրցանակ ստացավ «Կոմերցբանկից»

28.07.2010 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Գերմանական «Կոմերցբանկը» «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը:

Յուրաքանչյուր տարի «Կոմերցբանկն» այս մրցանակը  շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող իր լավագույն գործընկեր բանկերին:

Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ «Ամերիաբանկի» գլխամասում հուլիսի 27-ին:

«Ամերիաբանկը», համագործակցելով թղթակից բանկերի հետ, բոլոր միջազգային փոխանցումները իրականացնում է STP (Straight Through Processing)` փոխանցումների տվյալների ուղղակի եւ անընդհատ մշակման միջոցով. բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` բացառելով մարդկային միջամտության գործոնը:

STP-ի օգտագործման մակարդակը որոշելու համար օգտագործվում է հատուկ STP ցուցանիշ, որը ցույց է տալիս ավտոմատ կերպով մշակվող տվյալների  հարաբերակցությունը մուտքագրված տվյալների ընդհանուր ծավալին: 2009թ.-ի ընթացքում Ամերիաբանկի` հաճախորդների համար կատարված միջազգային փոխանցումների STP ցուցանիշը կազմել է 99.59%: 

Դիտում՝ 14519

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW