Երեւան /Մեդիամաքս/. 2010թ. առաջին կիսամյակի արդյունքներով “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ն դարձել է ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցանկի առաջատարը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս տարվա հունվար-հունիս ամիսներին ընկերությունը պետբյուջե է փոխանցել 10 մլրդ 38 մլն 780,4 հազ. դրամ:Ցանկում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար “Ալեքս-Գրիգ” ՍՊԸ-ն` 8 մլրդ 551 մլն 381 հազ. եւ “ԱրմենՏել” ՓԲԸ-ն /Beeline ապրանքանիշ/` 7 մլրդ 278 մլն 788,1 հազ.:Խոշորագույն հարկատուների տասնյակում ներկայացված են նաեւ “Ղ-Տելեկոմ” /“ՎիվաՍել-ՄՏՍ” ապրանքանիշ/`7 մլրդ 270 մլն 723.7 հազ., “Ֆլեշ”` 5 մլրդ 484 մլն 771.6 հազ., «Սիթի Փեթրոլ Գրուպ»` 4 մլրդ 780 մլն 257,9 հազ., “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”` 4 մլրդ 286 մլն, «Հայաստանի էլցանցեր»` 3 մլրդ 282 մլն 807,5 հազ., “Վիդիս Դիսթրիբյուշն”` 3 մլրդ 172 մլն 730 հազ. եւ “Ինտերնեյշնլ Մասիս Տոբակկո”` 3 մլրդ 113 մլն 752.3 հազ. ընկերությունները: Սոցվճարումների ծավալով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով առաջատարներն են «Հայաստանի էլցանցերը»` 1 մլրդ 80 մլն 584,2 հազ., “ՀայՌուսգազարդը”` 730 մլն եւ “Հարավկովկասյան երկաթուղին”` 543 մլն 049,7 հազ. դրամ: Նույն երեք ընկերություններն առաջատար են նաեւ աշխատակիցների թվով` «Հայաստանի էլցանցեր»` 7617 աշխատակից, “ՀայՌուսգազարդ”` 6017 եւ “Հարավկովկասյան երկաթուղի”` 4411: Tweet Դիտում՝ 14963