Հայաստանին հաջողվել է հաղթահարել տնտեսական “փոթորիկը”, կարծում է ԱՄՀ ներկայացուցիչը
26.07.2010 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը այսօր Երեւանում ասել է, որ ճգնաժամը հաղթահարված է, եւ Հայաստանը թեւակոխել է տնտեսական զարգացման փուլ, որի ընթացքում առաջնային խնդիրներից է տնտեսության դիվերսիֆիկացիան, արտահանման խթանումը եւ մակրոտնտեսական կայունության ապահովումը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Դավթյանը ասել է, որ “համաշխարհային տնտեսության կողմից անակնկալների բացակայության դեպքում մեզ կհաջողվի լուծել նշված խնդիրները”:
Երեւանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան ասել է, որ, ի տարբերություն շատ երկրների, որոնք դեռեւս պայքարում են ճգնաժամի հետեւանքների հեռացման դեմ, կառավարության օպերատիվ միջամտության շնորհիվ Հայաստանին իսկապես հաջողվել է հաղթահարել տնտեսական “փոթորիկը”:
“Հայաստանում ԱՄՀ եռամյա ծարգրերը կապված չեն տնտեսական ճգնաժամի հաղթահարման հետ եւ ուղղված են տնտեսության հետագա զարգացման ապահովմանը”,- ասել է Գիլյերմո Տոլոսան: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ “երկրի հետագա ճանապարհը զգալիորեն դժվար է լինելու”:
“Հայաստանի տնտեսությունը կզարգանա այն պարագայում, եթե պետությունը ապահովի անհրաժեշտ ենթակառուցվածքները, բիզնես միջավայրը, բարելավի հարկային եւ մաքսային վարչարարությունը եւ արմատախիլ անի կոռուպցիան”, - ասել է Գիլյերմո Տոլոսան:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հավաստիացրել է, որ կառավարությունը գիտակցում է առկա մարտահրավերները եւ նպատակ ունի մեծացնել համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դերը եւ տեղը: “Կառավարությունը կշարունակի աջայցություն ցուցաբերել արտահանմամբ զբաղվող աճող փոքր եւ միջին ձեռնարկություններին, իսկ տնտեսության կառուցվածքը պետք է ենթարկվի լուրջ տրանսֆորմացիայի, քանի որ Հայաստանում կան խոշոր բնագավառներ, որոնց արտադրողականությունը շատ ցածր է”,- ասել է նախարարը` նշելով երկրի ենթակառուցվածքները ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: