ԿԲ. վարկային կազմակերպությունների կապիտալի սահմանաչափի բարձրացման հարցը քննարկվում է նախորդ տարվանից

22.07.2010 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունն այսօր հանդես է եկել պարզաբանմամբ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի սահմանաչափի վերաբերյալ:

«Վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի սահմանաչափի բարձրացման վերաբերյալ նախագիծը քննարկվում է նախորդ տարվա նոյեմբերից եւ բնավ նորություն չէ շուկայի մասնակիցների համար: Հարցը մի քանի անգամ քննարկվել է Վարկային կազմակերպությունների միության հետ, ինչպես նաեւ այդ միությանը չանդամակցող վարկային կազմակերպությունների հետ: Նրանցից ստացվել են համապատասխան առաջարկություններ: Հաշվի առնելով վարկային կազմակերպությունների խնդրանքը, հարցի քննարկումը ԿԲ խորհրդի վերջին նիստում հետաձգվել է եւ այսօր տեղի է ունենալու նախագծի լրացուցիչ քննարկում:
Հարկ է նշել, որ Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի չափի մեծացմանն ուղղված նախաձեռնությունն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը՝ 1 մլրդ դրամ կապիտալի պահանջ սահմանվում է միայն այն վարկային կազմակերպությունների համար, որոնք նախատեսում են զբաղվել ֆիզիկական անձանց շրջանում պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխմամբ”, - ասված է պարզաբանման մեջ:

ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը նշել է նաեւ, որ Վարկային կազմակերպությունների միության կողմից ներկայացված առաջարկությունների եւ դիտողությունների փաթեթում վերջիններս ողջունել են ՀՀ ԿԲ կողմից այս ուղղությամբ որոշ նախաձեռնություններ, մասնավորապես՝ միկրովարկերի մասով:

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար, «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ Բագրատ Ասատրյանն այսօր քննադատել էր կարգավորչին վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի սահմանաչափի բարձրացման նախագծի համար:

Դիտում՝ 13906
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW