Դրամի փոխարժեքի տատանումները կշարունակվեն, սակայն կտրուկ չեն լինի, կարծում են «Ամերիաբանկում»

22.07.2010 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Դրամի փոխարժեքի տատանումները կշարունակվեն, սակայն կտրուկ չեն լինի, այսօր Երեւանում ասել է «Ամերիաբանկի» զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, անդրադառնալով Հայաստանում մակրոտնտեսական զարգացումներին` Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ «Ամերիաբանկում» կանխատեսել էին տնտեսության աճի տեմպի դանդաղում տարվա կեսից: 

«Սակայն տարվա արդյունքներով ՀՆԱ աճն, այնուամենայնիվ, կգերազանցի ՀՀ կառավարության եւ միջազգային կառույցների կանխատեսած ցուցանիշները»,- ասել է «Ամերիաբանկի» զարգացման տնօրենը:

Դիտում՝ 16187

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW