Ներկրվող սպիրտից պատրաստվող «բրենդի» դասի խմիչքներն այսուհետ Հայաստանում կկոչվեն «արբուն»

22.07.2010 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «բրենդի» դասի ալկոհոլային խմիչքների վերանվանման մասին մայիսի 20-ի իր որոշման մեջ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հիշեցրել է, որ մայիսին որոշում էր կայացվել «հայկական բրենդին» «արբուն» վերանվանելու մասին:

Նրա խոսքերով, այսուհետ «արբուն» անվանումը կվերաբերի ներկրվող սպիրտի օգտագործմամբ պատրաստված «բրենդի» դասի բոլոր խմիչքներին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «հայկական կոնյակ» անվանումը կպահպանվի տեղական արտադրողների համար, որոնք կոնյակը պատրաստում են տեղական սպիրտով: «Մենք պետք է պաշտպանենք տեղական արտադրողների շահերը, իսկ ներկրվող սպիրտից պատրաստված խմիչքներն կվաճառվեն արբուն ապրանքային անվանմամբ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Դիտում՝ 10838
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW