Մենաշնորհներն ու կոռուպցիան ամենամեծ խոչընդոտներն են հայ գործարարների համար

20.07.2010 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մենաշնորհները, կոռուպցիան եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները ամենամեծ խոչընդոտներն են ՀՀ գործարարների համար:

Այդ մասին ասվում է այսօր Երեւանում Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ ծրագրի հայաստանյան կենտրոնի (ՀՌԿԿ-Հայաստան) կողմից ներկայացված հետազոտության մեջ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով ՀՀ ձեռնարկությունների 400 ղեկավարների եւ տնային տնտեսությունների 1515 չափահաս ներկայացուցիչների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները` ՀՌԿԿ-Հայաստանի Տվյալների նախաձեռնության եւ մեթոդաբանական դասընթացների ծրագրերի ղեկավար Եվգենյա Պատուրյանն ասել է, որ հարցված ձեռնարկատերերի 75%-ը կարծում է, որ Հայաստանում բիզնեսի զարգացման համար առավել լուրջ խոչընդոտ են մենաշնորհները, 70%-ը լուրջ խոչընդոտ են դիտարկում նաեւ կոռուպցիան եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:

ՀՌԿԿ-Հայաստանի տնօրեն Հեղինե Մանասյանը հայտնել է, որ տնային տնտեսություններում անցկացված հետազոտության համաձայն, կոռուպցիան հինգերորդ կարեւորագույն խնդիրն է (գործազրկությունից, աղքատությունից, ընդհանուր տնտեսական խնդիրներից եւ բարձր գներից հետո): Ձեռնարկատերերի հարցման համաձայն, կոռուպցիան երրորդ ամենալուրջ խնդիրն է ՀՀ-ում` գործազրկությունից եւ ընդհանուր տնտեսական խնդիրներից հետո:

Հարցվածների շուրջ կեսը կարծում է, որ կոռուպցիան ավելի ուժեղ է տարածված բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում: Հարցվածների կարծիքով, ՀՀ ամենակոռումպացված ոլորտներն են ընտրական եւ դատական համակարգը, դատախազությունը, առողջապահությունը, հարկային եւ մաքսային համակարգերն ու ոստիկանությունը:

Հեղինե Մանասյանն ասել է, որ հարցվածների մեծամասնությունը կոռուպցիայի նվազեցման հույսեր է կապում գործադիր իշխանության հետ: «Հարցվածների շուրջ կեսը նշում է, որ կառավարության հակակոռուպցիոն գործողություններում նկատվում է որոշակի առաջընթաց»,- ասել է ՀՌԿԿ-Հայաստանի տնօրենը:

Դիտում՝ 17454
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW