Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցներն անհրաժեշտ է ուղղել ՀՀ ենթակառուցվածքի զարգացմանը

20.07.2010 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է կիրառվի բացառապես կամավորական հիմունքներով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այդպիսի կարծիք է արտահայտել ՀՀ նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի /ՀԱԿ/ անդամ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքերով, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցներն անհրաժեշտ է ուղղել երկրում ենթակառուցվածքի զարգացմանը պետական երաշխիքների ներքո, այլ ոչ թե արտասահմանյան պարտատոմսերի ձեռք բերմանը, ինչպես նշված է ներկայիս օրենքում: Հրանտ Բագրատյանը նաեւ անհրաժեշտ է համարում կենսաթոշակի հիմքային մասի ամրագրումը երկրում միջին աշխատավարձի չափով:

Նախկին վարչապետն ընդգծել է, որ օրենքի ներկայիս տեսքով դրա հաջող գործածման դեպքում $800 մլն միջոցները դուրս կբերվեն երկրից, ինչը սպառնալիք է ՀՀ տնտեսության համար: Հրանտ Բագրատյանը նշել է, որ մոտ ապագայում նա կհրապարակի կենսաթոշակային բարեփոխման իր տարբերակը:

Դիտում՝ 15955
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW