ՀԲ-ն 40 մլն դոլար է հատկացրել ՀՀ ճանապարհների շինարարության լրացուցիչ ֆինանսավորման նպատակով

16.07.2010 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Համաշխարհային բանկը /ՀԲ/ հաստատել է ՀՀ-ում գյուղատնտեսական ճանապարհների շինարարության լրացուցիչ $40 մլն ծավալի ֆինանսավորումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀԲ էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ծրագրերի գծով վերլուծաբան Անի Բալաբանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի կենսական ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման (ՀԿՃԲԾ-ԼՖ2) շրջանակներում նախատեսվում է վերանորոգել 190 կմ ճանապարհ ՀՀ 9 մարզերում:

Նա հիշեցրել է, որ Հայաստանում գյուղատնտեսական ճանապարհների շինարարության հիմնական ծրագիրը ՀԲ կողմից հաստատվել է 2009թ փետրվարին: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան $100 մլն եւ նախատեսում է երկրում 430 կմ ճանապարհների վերանորոգում:
 
Անի Բալաբանյանն ընդգծել է, որ արդեն վերանորոգվել է 153 կմ գյուղատնտեսական ճանապարհ եւ ստեղծվել 12 հազ. նոր աշխատատեղ: Ողջ ծրագրի ընթացքում նախատեսվում է բացել 37 հազ. աշխատատեղ:

LRIP ծրագիրը ենթադրում է նաեւ վերանորոգվող ճանապարհների որակի բարելավում, դրանց համապատասխանեցում միջազգային չափանիշներին ու նորմերին: Այդ նպատակներով ՀԲ-ն կհատկացնի $1 մլն:

Վարկը տրամադրվել է 25 տարի ժամկետով, 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով: 1992 թվականից Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է $1,358,7 մլն:

Դիտում՝ 11659
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW