Euromoney ամսագիրը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» ճանաչել է 2010թ. ՀՀ լավագույն բանկ

15.07.2010 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» ստացել է բրիտանական հեղինակավոր Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակը»` որպես 2010թ. Հայաստանի լավագույն բանկ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» մամուլի ծառայությունում, մրցանակը բանկին շնորհվել է հուլիսի 8-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում:

«Զգացված ենք, որ HSBC-ի նվիրումը Հայաստանին արժանանում է բարձր
գնահատականի ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում»,- ասել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Euromoney-ը HSBC-ին ճանաչել է «կազմակերպություն, որը կարող է իրեն իրապես համաշխարհային զարգացող շուկաների բանկ կոչել եւ որը համապարփակ ծառայություններ է տրամադրում իր հաճախորդներին ավելի արդյունավետ, քան մրցակիցները»:

1991 թվականից Euromoney-ն ամեն տարի շնորհում է «Գերազանցության մրցանակներ» (Awards for Excellence) բանկային գործի, ֆինանսական եւ ներդրումային ոլորտի առաջնորդներին աշխարհի 100 երկրներում: Հաղթողին որոշելու համար ամսագիրը բանկերին խնդրում է ուղարկել իրենց տարեկան հաշվետվությունները, ապա հարցում է կատարում նրանց ազգային եւ արտասահմանյան գործընկերների շրջանում:

Դիտում՝ 16269

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW