“Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին” ծրագրի շրջանակներում արդեն 85 վարկ է տրամադրվել

09.07.2010 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին” ծրագրի շրջանակներում 85 վարկ արդեն տրամադրվել է, եւս 10 հայտ ուսումնասիրման փուլում են:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը ասել է, որ 95 վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ դրամ: Նրա խոսքերով, ստացված վարկերի 35-37%-ը բաժին է ընկնում մարզերին, որոնցից ամենակտիվը Սյունիքն ու Շիրակն են:

Փոխնախարարը հայտնել է, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջ նախատեսվում է ամբողջովին իրագործել ծրագիրը, որի ծավալը կազմում է 3 մլրդ դրամ: Քարամյանը չի բացառել ծրագրի որոշ բաղադրիչների բարելավումը 2011 թվականի ընթացքում:

Տվյալ պահին ծրագրին մասնակցում են 11 առեւտրային բանկեր եւ 3 վարկային կազմակերպություններ:

Արսեն Քարամյանը հայտնել է, որ սոցիալական նշանակության շինարարական ծրագրով ԵՊՀ շրջանավարտների միության նախագծի շրջանակներում 4 ամսից շահագործման կհանձնվի երիտասարդ դասախոսների համար նախատեսված` 315 բնակարանանոց բնակելի շենքը: Այս ծրագրի ծավալը կազմել է 6.4 մլրդ դրամ, ընդ որում շենքում մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 170 հազար դրամ, ինչը շուկայական գնից կրկնակի պակաս է:

Փոխնախարարը հայտնել է, որ ԵՊՀ շրջանավարտների միավորումը նամանատիպ ծրագրեր է իրականացնելու նաեւ մարզերում, եւ 2.5 տարուց շահագործման կհանձնվի ընդհանուր առմամբ 1000 բնակարան: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 17-18 մլրդ դրամ, այն կավարտվի 2012 թ-ին: 

Դիտում՝ 13954
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW