Նախատեսվել է կենսաթոշակային ակտիվների պահպանության 100%-ոց երաշխավորման ինստիտուտ
06.07.2010 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը նախատեսել է կենսաթոշակային ակտիվների պահպանության 100%-ոց երաշխավորման ինստիտուտ, այսօր հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վարդան Արամյանն ասել է, որ այդ նպատակով կստեղծվի կենսաթոշակային ակտիվների երաշխավորման հիմնադրամ, որը կգործի կենսաթոշակային հիմնադրամների հատկացումների հաշվին եւ կերաշխավորի միջոցների 20%-ը:
«Ակտիվների մնացած 80%-ը կերաշխավորի պետությունը»,- ասել է Վարդան Արամյանը:
Նա հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունված կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի համաձայն, պետությունը երաշխավորելու է նաեւ կուտակումների գնողունակությունը` կուտակվող գումարին ամեն տարի ավելացնելով տոկոս տարեկան գնաճի չափով:
«Կուտակային բաղադրիչի ներդրման հետ է կապած նաեւ անցումը պրոգրեսիվ եկամտահարկին, որի համաձայն, եկամտահարկն ու սոցիալական վճարումները 2011 թվականից կմիավորվեն մեկ եկամտահարկի ներքո` կազմելով 24% (մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձերով քաղաքացիների համար) եւ 26% (100 հազար դրամը գերազանցող աշխատավարձով քաղաքացիների համար)»,- ասել է ֆինանսների փոխնախարարը:
Նա տեղեկացրել է նաեւ, որ այն գումարները, որոնք 2011թ.-ից մինչեւ 2014թ.-ը գործատուների կողմից ինքնակամ կհատկացվեն կենսաթոշակային հիմնադրամներին, կգնահատվեն որպես ծախս եւ հաշվի կառնվեն շահութահարկի հաշվարկման ընթացքում, ինչը կխրախուսի մասնավոր հատվածի անցումը կուտակային մոդելին:
Կամավոր կուտակային համակարգը Հայաստանում կգործի 2011 թվականից, պարտադիրը` 2014 թվականից (40 տարեկանից ցածր քաղաքացիների համար): Ներկայումս Հայաստանում սոցիալական թոշակը կազմում է 8.000 դրամ (ընթացիկ տարվա նոյեմբերից` 10 500 դրամ): 5 տարի եւ ավել աշխատանքային փորձ ունեցող քաղաքացիների համար աշխատանքային յուրաքանչյուր տարվա համար կենսաթոշակի նվազագույն գումարին ավելանում է 450 դրամ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: