«Գարանտ-Լիմենս»-ի հաճախորդները վարկային գիծ կստանան «Ինեկոբանկում»

06.07.2010 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերության հաճախորդները այսուհետ կարող են գնումներ կատարել «Էսկուլապ» դեղատների ցանցում «Ինեկոբանկի» վարկային գծի շնորհիվ, որին կփոխանցվեն ապահովագրական փոխհատուցումները: 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Ինեկոբանկի» մամուլի ծառայությունում, «Ինեկոբանկը», «Գարանտ-Լիմենս»-ը եւ «Էսկուլապ» դեղատների ցանցը համապատասխան պայմանագիր են ստորագրել հուլիսի 1-ին:

Պայմանագրի համաձայն, «Գարանտ-Լիմենս»-ի հաճախորդները կարող են դիմել «Ինեկոբանկ»` «Ապառիկ +» վճարային քարտ ստանալու համար, որով նրանք կարող են գնումներ կատարել «Էսկուլապ» դեղատների ցանցում, իսկ հետագայում ձեռք բերված ապրանքի փոխհատուցման գումարները «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերությունը կփոխանցի հաճախորդի վճարային քարտի հաշվեհամարին:

«Ստանալով վարկային գիծ` հաճախորդը կարող է գնումներ կատարել նաեւ «Ինեկոբանկի» հետ համագործակցող ավելի քան 150 ընկերություններում` ստանալով զեղչեր եւ արտոնություններ»,- տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունում:

«Ապառիկ +» քարտը տրամադրվում է անվճար: Սպասարկման տարեկան վճարն է 3000 դրամ: Մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել (010) 510 536 հեռախոսահամարով, կամ այցելել «Ինեկոբանկի» պաշտոնական վեբ կայքը, որտեղ ներկայացված է քարտերը սպասարկող խանութների եւ սպասարկման կետերի ցանկը:

Դիտում՝ 15147
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW