«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն կանցնի T+3 համակարգին

01.07.2010 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի անցումը փոխհաշվարկների T+0 համակարգից T+3 համակարգին, որը նախատեսված է մոտ ապագայում, կբարձրացնի շուկայի իրացվելիությունը, այսօր ասել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

«T+3 համակարգի առավելությունն այն է, որ փոխհաշվարկները կատարվում են գործարքը կնքելուց հետո 3 օրվա ընթացքում»,- ասել է Արմեն Մելիքյանը` բացատրելով, որ ներկայումս փոխհաշվարկները կատարվում են գործարքից անմիջապես հետո, ինչը զսպում է շուկայի իրացվելիությունը, քանի որ գործարք կնքել ցանկացողն այդ պահին կարող է չունենալ գործարքի համար անհրաժեշտ գումար կամ արժեթղթեր:

Դիտում՝ 16514
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW