Երեւան/Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ (ՎԶԵԲ) այսօր ստորագրեց $ 10 մլն գումարով սինդիկացված վարկի պայմանագիր` նախատեսված փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Սինդիկացված վարկում իրենց մասնակցությունն են ունեցել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited բանկերը եւ շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպությունը: Սինդիկացիայի գործընթացի ժամանակ սինդիկացիային մասնակցող ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկը գերազանցեց ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված նվազագույն $ 8 մլն` կազմելով $ 10 մլն:Սինդիկացված վարկը բաղկացած է երկու առաձին վարկերից: Առաջին $ 4 մլն վարկը տրամադրվելու է ՎԶԵԲ-ի կողմից 36 ամիս ժամկետով, իսկ $ 6 մլն արժողությամբ վարկը` UniCredit Bank Austria AG, FBN Bank (UK) Limited եւ Blue Orchared Finance կողմից` 12 ամիս ժամկետով, եւս 12 ամիս երկարաձգման հնարավորությամբ: Մեկ վարկառուի գծով վարկի առավելագույն գումարը կազմելու է $ 500 հազար դոլար կամ համարժեք ՀՀ դրամ: Tweet Դիտում՝ 15238