«Ֆինանսաբանկային Քոլեջ»-ը կազմակերպում է դասընթացներ բանկերի միջին օղակի ղեկավարների համար

29.06.2010 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Ֆինանսաբանկային Քոլեջ» հիմնադրամը գործարկել է «Միասնական զարգացում. մրցակցությունից դեպի համագործակցություն» խորագրով նոր ծրագիրը:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են հիմնադրամում, ծրագիրը նախատեսում է վարպետության կարճաժամկետ դասընթացների շարք (Master Class Trainings), որոնք կանցկացվեն ՀՀ բանկային համակարգի ղեկավարության կողմից:

«Կորպորատիվ կառավարումը եւ արժեքները բանկային համակարգում» թեմայով առաջին վարպետության դասընթացը վարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ բանկային համակարգի միջին օղակի ղեկավարների եւ առաջատար մասնագետների կառավարման գիտելիքների ու մասնագիտական կարողությունների զարգացմանը եւ նախապատրաստել նրանց որպես ապագա ղեկավարներ:

Դիտում՝ 24636

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW