ԿԲ-ն գրանցեց ավտոապահովագրողների բյուրոն եւ ուժը կորցրած ճանաչեց «Կասկադ բանկի» լիցենզիան

28.06.2010 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ խորհուրդը այսօրվա նիստում գրանցել է ինքնակարգավորվող կազմակերպություն` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը: 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, խորհրդի նիստում գրանցվել է նաեւ «Ամերիաբանկի» նոր կանոնադրությունը եւ ուժը կորցրած ճանաչվել «Կասկադ բանկի» բանկային գործունեության թիվ 79 լիցենզիան:

Դիտում՝ 14091

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW