Արտասահմանում ներդրումներ կատարելիս հայ գործարարները հաշվի են առնում հարկային ռեժիմի կայունությունը
28.06.2010 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Հայ գործարարները հարկային ռեժիմի կայունությունը դիտարկում են որպես կարեւորագույն գործոն արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի մարքեթինգի բաժնում, այդ մասին վկայում են «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» ամենամյա գործարար զեկույցի արդյունքները, որը կազմվել է աշխարհի 36 երկրների շուրջ 7400 մասնավոր ընկերությունների հարցման հիման վրա:
Մասնավորապես, հայ գործարարների 39%-ը նշել է, որ հարկային ռեժիմի կայունությունը կարեւորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս: Համաշխարհային մասշտաբով մասնավոր ընկերությունների ղեկավարների 17%-ը նշել է, որ այլ երկրում ներդրումներ կատարելիս հաշվի չի առնում տեղական հարկային ռեժիմը:
Այդ իմաստով ավելի պասիվ են Հյուսիսային Եվրոպայի, մասնավորապես, Լեհաստանի, Ֆրանսիայի, Դանիայի, Ֆինլանդիայի եւ Բելգիայի գործարարները: Այդ երկրներում հարցված գործարարների ավելի քան 30%-ն ընդգծել է, որ իրենց որոշման մեջ հաշվի չի առնվում հարկային ռեժիմը:
Ի հակադրություն նրանց, հարկային նկատառումները նշանակալի գործոն են Հարավային Եվրոպայում, Լատինական Ամերիկայում եւ Ասիայի խաղաղօվկիանոսյան շրջանում: Իսպանիայի, Հունաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի, Թայվանի, Ճապոնիայի եւ Չինաստանի հարցվածների 10%-ից պակասն են նշել, որ հարկումները ազդեցություն չունեն ներդրումներ կատարելու իրենց որոշումների վրա:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: