Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Ազգային Ժողովը վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Փոփոխությունների համաձայն, այսուհետ դրամային ավանդների հատուցման ծավալը կկազմի 4 մլն դրամ (նախկին 2 մլն-ի փոխարեն), արտարժույթով ավանդներինը` 2 մլն դրամ (նախկին 1 մլն-ի փոխարեն): Ընդունված փոփոխությունները նախատեսում են նաեւ երաշխավորված գումարի ծավալը 5 տարին մեկ անգամ վերանայելու Հիմնադրամի պարտավորությունը: Tweet Դիտում՝ 13124