Արեւելյան Եվրոպայի հակամենաշնորհային մարմինների անդամները կհանդիպեն Երեւանում

24.06.2010 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 28-ին Երեւանում կմեկնարկի Արեւելյան Եվրոպայի պետական հակամենաշնորհային մարմինների միջազգային սեմինարը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում /ՏՄՊՊՀ/, սեմինարի օրակարգում ներառված են գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության, հակամրցակցային պայմանավորվածությունների եւ ակնհայտ բարձր գնագոյացման խնդիրները:

Սեմինարին կմասնակցեն 14 երկրների հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների մրցակցության խորհրդի ղեկավարները ու Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության 7 միջազգային փորձագետներ:

Սեմինարի կազմակերպման նախաձեռնողը Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնն է:

Դիտում՝ 12488

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW