«Կոնվերս բանկն» իր հաճախորդներին առաջարկում է հանգստի արտոնյալ պայմաններ

23.06.2010 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կոնվերս բանկը» VISA CONCORD տուրիստական ընկերության հետ համատեղ իր հաճախորդներին առաջարկում է Թունիսում իրենց ամառային հանգիստը կազմակերպելու արտոնյալ պայմաններ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, Թունիս մեկնող զբոսաշրջիկներին «Կոնվերս բանկը» կնվիրի VISA GOLD վարկային քարտ եւ առողջապահական ապահովագրություն:

VISA Classic եւ MasterCard Standard քարտապաններին կտրամադրվի զեղչ ուղեգրի գնի 4%-ի, իսկ VISA Gold եւ MasterCard Gold քարտապաններին` 6%-ի չափով:

Դիտում՝ 14347

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW