2010թ. հունվար-մայիսին ՀՀ ՀՆԱ-ն աճել է 8,8%-ով

21.06.2010 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ն 2010թ. հունվար-մայիսին ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,8%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-մայիսին ՀՆԱ ծավալը կազմել է 1 տրլն 16 մլրդ 842,9 մլն դրամ:
Արդյունաբերական արտադրության ծավալը 2010թ. հունվար-մայիսին կազմել է 305 մլրդ 61 մլն դրամ` 2009թ. հունվար-մայիս ամիսների համեմատ ավելանալով 12,1%-ով:
Շինարարական ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 12.5% աճ: Աճ գրանցվել է տնտեսության բոլոր հիմնական ճյուղերում, այդ թվում նաեւ գյուղատնտեսությունում (0.9%): Էլեկտրաէներգիայի արտադրության աճը 2010թ. հունվար-մայիսին կազմել է 14.6%, մանրածախ առեւտրի շրջանառությունն աճել է 1.3%-ով, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) – 6.8%-ով:
Ընդ որում, սպառողական գների ինդեքսը մայիսին տարվա սկզբի համեմատ կազմել է 105.3%, իսկ 2009թ. մայիսի համեմատ՝ 107.6%: Ընթացիկ տարվա ապրիլի համեմատ մայիսին սպառողական գների ինդեքսն աճել է 1%-ով: Արդյունաբերական արտադրանքի գները տարվա կտրվածքով աճել են 34.9%-ով:
Միջին ամսական աշխատավարձը 2010թ. հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6.5%-ով` կազմելով 103 549 դրամ:
Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 4.3%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 84 199 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 131 323 դրամ (աճը` 8,4%): Գործազուրկների պաշտոնապես գրանցված թիվն ավելացել է տարեկան կտրվածքով 1.2%-ով, կազմելով մայիսին 84.9 հազ.:                                    

2010թ. հունվար-մայիսին հայկական արտահանումն ավելացել է 64,5%-ով

ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2010թ. հունվար-մայիս ամիսներին կազմել է 686.6 մլրդ դրամ ($1 մլրդ 776 մլն)` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 34,5%-ով:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալներն ավելացել են 64,5%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 141.1 մլրդ դրամ ($364.1 մլն), իսկ ներկրման ծավալներն աճել են 28.5%-ով` կազմելով 545.5 մլրդ դրամ ($1 մլրդ 411,9 մլն):
Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 404.4 մլրդ դրամ, կամ $1 մլրդ 47.8 մլն:

Դիտում՝ 10436
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW