Հունիսի 26-27-ը կանցկացվի բիլիարդի առաջնություն ֆինանսիստների միջեւ

17.06.2010 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիմաքս/. Հունիսի 26-27-ը «Բիլիբոմ» ակումբը Երեւանում կանցկացնի բիլիարդի բաց առաջնություն բանկային, ապահովագրական, աուդիտորական, վարկային, ներդրումային եւ այլ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ակումբում, առաջնությանը կարող են մասնակցել չափահաս տղամարդիկ եւ կանայք (ինչպես կազմակերպության անունից, այնպես էլ իրենց անունից, իրենց հաշվին): Մրցույթը սիրողական է, եւ սպորտային կարգ ունեցողները չեն կարող մասնակցել դրան:

Խաղի տեսակն է` «Դինամիկ Բուրգ»:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 130 000 դրամ կանխիկ, կամ 230 000 դրամ` «Բիլիբոմ» քարտերով: Մրցանակակիրները կպարգեւատրվեն նաեւ դիպլոմներով:

Առաջնության մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հասցեով` http://www.bilibom.am/tournament.php?l=hy :

Դիտում՝ 12254

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW