«Ինեկոբանկը» նախատեսել է մասնաճյուղեր բացել Հայաստանի բոլոր մարզերում

15.06.2010 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Շենգավիթ համայնքում բացված «Ինեկոբանկի» մասնաճյուղը առաջիններից է Երեւանում, որն իրականացնելու է ոսկու գրավով վարկավորում:

«Ինեկոբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Արթուր Համբարձումյանն ասել է, որ բանկը նախատեսել է մասնաճյուղեր բացել Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանի բոլոր համայնքներում:

Մինչև տարեվերջ «Ինեկոբանկի» մասնաճյուղերի թիվը կավելանա եւս երեքով:

«Ինեկոբանկի» Շենգավիթի մասնաճյուղն իրավաբանական անձանց եւ անհատներին մատուցելու է բանկային ծառայությունների լայն շրջանակ:

Դիտում՝ 20900

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW