Ադրբեջանում դադարեցվել է LEADER համակարգի գործունեությունը

14.06.2010 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ադրբեջանի Կենտրոնական բանկը երկրում գործող բանկերին հանձնարարել է դադարեցնել համագործակցությունը LEADER դրամական փոխանցումների համակարգի հետ, «որը շարունակում է անօրինական գործունեություն ծավալել Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական տարածքում»:

«Չնայած բազմիցս արված նախազգուշացումներին, LEADER համակարգը շարունակում էր փոխանցումները գրավյալ տարածքում, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել ադրբեջանական բանկերի կողմից նրա հետ համագործակցության դադարեցման մասին»,- ասված է Ադրբեջանի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:

Հունիսի 8-ից Ադրբեջանում դադարեցվել է նաեւ MIGOM դրամական փոխանցումների համակարգի աշխատանքը:

Դիտում՝ 15900

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW