Ստեփանակերտում քննարկվել է պարտադիր ավտոապահովագրության ներդրման հարցը

14.06.2010 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ներդրման հեռանկարը քննարկվել է ՀՀ ապահովագրողների արտագնա ֆորումում, որը կայացել է Ստեփանակերտում նախորդ շաբաթվա վերջում:

ՀՀ Ապահովագրողների ասոցիացիայի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Օհանջանյանն այսօր Մեդիամաքս-ի հետ հացրազրույցում ասել է, որ ֆորումի հիմնական նպատակն էր հնարավորինս լայն քննարկումների միջոցով ի մի բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ մատուցվող ապահովագրական ծառայությունների ներկայիս վիճակը եւ ԼՂՀ պետական կառավարման մարմինների ու կորպորատիվ հաճախորդների հետ համատեղ ուղիներ մշակել ինչպես ապահովագրական ծառայությունների ընդլայնման, այնպես էլ այդ ծառայությունների արդիականացման ուղղությամբ:

Արտագնա ֆորումը կայացել է «Պրայմ Ինշուրանս Բրոքերս» ընկերության նախաձեռնությամբ, ֆորումի աշխատանքին մասնակցել են Հայաստանում գործող 10 ապահովագրական ընկերություններից 9-ի ներկայացուցիչները: Ֆորումին մասնակցել է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը:

Հունիսի 12-ին ֆորումի մասնակիցներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որից հետո տեղի են ունեցել քննարկումներ ԼՂՀ ֆինանսական կազմակերպությունների ու բիզնես-կառույցների ներկայացուցիչների հետ:

Ներկայումս ԼՂՀ-ում գործում է «Գրիար Ինշուրանս» հայաստանյան ապահովագրական ընկերության մասնաճյուղը, եւս 3 ապահովագրական ընկերություններ ԼՂՀ-ում ներկայացված են ապահովագրական գործակալների ու գործակալային գրասենյակների մակարդակով:

Դիտում՝ 13599
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW