Վաղը Ստեփանակերտում կմեկնարկի ՀՀ ապահովագրողների արտագնա համաժողովը

10.06.2010 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցները եւ Ապահովագրողների Ասոցիացիան հունիսի 11-ից 13-ը Ստեփանակերտում կանցկացնեն ՀՀ ապահովագրողների արտագնա համաժողով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համաժողովը կկայանա «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ընկերության նախաձեռնությամբ եւ ԼՂՀ կառավարության աջակցությամբ:

Համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն ի մի բերել ԼՂՀ-ում մատուցվող ապահովագրական ծառայությունների ներկայիս վիճակը, եւ ԼՂՀ պետական կառավարման մարմինների և կորպորատիվ ապահովադիրների հետ համատեղ ուղիներ մշակել ապահովագրական ծառայությունների ընդլայնման եւ արդիականացման ուղղությամբ:

Համաժողովին կմասնակցեն 9 ապահովագրական եւ 1 ապահովագրական բրոքերային ընկերություններ:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահի և վարչապետի հետ:

Դիտում՝ 12854

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW