«Կոնվերս բանկը» կանցկացնի ժամկետային ավանդների երկու ակցիա

09.06.2010 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս. «Կոնվերս բանկը» հայտարարել է «Թեժ ամառ» եւ «Բազմապատկիր ներդրումը» նոր ժամկետային ավանդների ակցիաների գործարկման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Կոնվերս բանկի» մամուլի ծառայությունում, «Թեժ ամառ» ակցիայի ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, նվազագույն գումարը 50 հազար դրամ է, ժամկետը` 12 ամիս, տոկոսադրույքը` 13%, տոկոսադրույքի վճարումը կատարվում է ներդրման պահին:

Ակցիայի շրջանակներում ավանդատուները հնարավորություն են ստանում ձեռք բերել վարկ ներդրած գումարի մինչեւ 70%-ի չափով, վարկի տոկոսադրույքը 13%+5 է: Բացի այդ, ավանդատուներին կտրամադրվի VISA CLASSIC քարտ` տարեկան անվճար սպասարկմամբ, իսկ VISA GOLD-ի տարեկան սպասարկումը կկատարվի տարեկան 50% զեղչով: 

«Բազմապատկիր ներդրումը» ակցիայի ավանդներն ընդունվում են ազգային արժույթով,  նվազագույն գումարը 30 հազար դրամ է, ժամկետը` 12-18 ամիս,  տոկոսադրույքը` տարեկան 12-14%: Ակցիայի շրջանակներում հնարավորություն է ընձեռվում յուրաքանչյուր ամիս հաշվին ավելացնել հավասարաչափ գումարներ, ընդ որում, տոկոսադրույքը հաշվարկվում է` ներառելով ամսական  ավելացված գումարի չափը:

Թեժ ամառ» եւ «Բազմապատկիր ներդրումը» ակցիաները մեկնարկում են հունիսի 10-ին եւ կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Դիտում՝ 12888
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW