ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%

09.06.2010 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.25%:

2010 թ. մայիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.5 տոկոսային կետով` կազմելով 6.3%, Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունում:

ԿԲ Խորհուրդը համակարծիք է, որ թեև պահպանվում է գնաճային միջավայրը` կապված 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցությունների փոխանցման հետ, այնուամենայնիվ, մոտակա ամիսներին, գնաճի տեմպերը նվազելու են` պայմանավորված հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ եւ դրամի փոխարժեքի ներկա վարքագծով:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ առկա են անորոշություններ տնտեսության ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում: ԵՄ անդամ որոշ երկրների պարտքային հիմնախնդիրների հետեւանքների վերաբերյալ տարաբնույթ սպասումներն էապես ավելացրել են հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծի անորոշությունները: Մյուս կողմից դեռևս անորոշ է գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների վարքագիծը:

Հաշվի առնելով վերոնշյալը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխություններից:

Դիտում՝ 13212
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW