Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամն այսօր Երեւանում անցկացրել են համատեղ սեմինար ռիսկ-մենեջմենթի թեմայով: Սեմինարի ընթացքում, որին մասնակցել են ՀՀ բանկերի ու վարկային կազմակերպությունների ղեկավար մարմինների շուրջ 20 անդամներ, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի ու կառավարության ներկայացուցիչներ, քննարկվել են ճգնաժամերի հետեւանքները մեղմելու եւ ռիսկերից խուսափելու ռազմավարությունները: Ինչպես ասել է IFC-ի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեկը, «չափազանց կարեւոր է, որպեսզի թոփ-մենեջերները կարողանան օպերատիվ եւ արհեստավարժ որոշումներ կայացնել, որոնք դրականորեն կանդրադառնան ֆինանսական գործառնությունների վրա»: Tweet Դիտում՝ 13566