“Կոնվերս բանկը” եւ ԱրՔա-ն ներդրել են ArCaDirect համակարգը
08.06.2010 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. “Կոնվերս բանկը” ԱրՔա միասնական վճարային համակարգի հետ համատեղ ներդրել է ArCaDirect համակարգը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունում, այն հնարավորություն է տալիս օնլայն ռեժիմում կատարել հետեւյալ քարտային գործառնությունները.
- պլաստիկ քարտերի հաշիվների առցանց դեբետագրում (վճարման հանձնարարականների ուղարկում, կանխիկ ելք);
- արտարժույթի փոխանակում, վարկի մարում, կոմունալ վճարումներ;
- փոխանցումներ քարտից քարտ;
- պլաստիկ քարտերի հաշիվների մնացորդների տրամադրում:
ArCaDirect համակարգի ներդրման շնորհիվ “Կոնվերս բանկի” ArCa, Visa/MasterCard քարտերի քարտապանները, բանկում ներկայացնելով քարտային հաշվեհամարը, կարող են քարտային հաշվից գումար ելքագրել կամ վճարման հանձնարարականներ ուղարկել:
Մոտ օրերս ArCaDirect համակարգի միջոցով, առանց քարտի փաստացի ներկայացման, քաղաքացիները կարող են իրենց քարտային հաշիվներով գործարքներ իրականացնել:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: