Տոկոսադրույքները կշարունակեն իջնել, կարծում են «ՎՏԲ-Հայաստան Բանկում»
07.06.2010 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկում» կարծում են, որ չնայած Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության խստացմանը, դրամով ու դոլարով վարկերի ու ավանդների տոկոսադրույքները կշարունակեն իջնել:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ դրա պատճառը համաշխարհային ու տեղական շուկաներում իրացվելիության ավելցուկն է:
Նրա խոսքերով, «ՎՏԲ-Հայաստան Բանկում» եւս նկատվում է տոկոսադրույքների իջեցում:
«Կենտրոնական բանկը մեզ համար չի հանդիսանում դրամական ֆինանսավորման աղբյուր: ԿԲ-ից մեր ներգրաված միջոցներն ուղղակի ճնշում չեն գործում բանկի վարկային քաղաքականության վրա»,- ասել է Մհեր Գրիգորյանը:
Նա հայտնել է նաեւ, որ բանկի վարկային պորտֆելում «վատ» վարկերի մասնաբաժինը տարեսկզբի համեմատ նվազել է 1,5 տոկոսային կետով` կազմելով 6,5%:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: