Moody’s-ը վարկանիշեր է շնորհել «Յունիբանկին»

07.06.2010 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը «Յունիբանկին» շնորհել է բանկի ֆինանսական կայունության Е+ վարկանիշ (bank financial strength rating-BFSR), ինչպես նաեւ երկարաժամկետ Ba3 եւ կարճաժամկետ Not-Prime դեպոզիտային վարկանիշեր ինչպես ազգային, այնպես էր արտարժույթով: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով Moody's-ը, բոլոր վարկանիշերի կանխատեսումն է` կայուն:

«Վարկանիշերը հաշվի են առնում բանկի ֆրանշիզայի լավ ամրությունը, որն ամրապնդում է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը ներկայացնելու նրա բացառիկ իրավունքը, որին բաժին է ընկնում Հայաստանում դրամական փոխանցումների բիզնեսի շահույթի 50%-ը»,- նշել է Լիմասոլում Moody’s-ի գրասենյակի ՀՀ բանկերի գծով գլխավոր վերլուծաբան Ստատիս Կիրիակիդեսը:

Հաշվի առնելով, որ դրամական փոխանցումները կազմում են ՀՀ ՀՆԱ շուրջ 20%-ը, Moody's-ը կարծում է, որ «Յունիստրիմ» համակարգի հաջողությունը նպաստում է նաեւ «Յունիբանկի» ֆրանշիզայի արժեքի ճանաչելիության աճին:

Վարկանիշային գործակալությունը նշում է, որ դրամական փոխանցումների շուկայում բանկի գերակա ներկայությունը նրան թույլ է տալիս առաջարկել ավանդների լավ պայմաններ եւ ծառայությունների խաչաձեւ վաճառքի (cross-selling) հնարավորություններ:

«Կապիտալի հետեւողական համալրումների (որոնցից վերջինը` ընթացիկ տարվա մարտին) արդյունքում բանկը ցուցադրում է կապիտալացվածության լավ ցուցանիշներ, ինչը նրան թույլ է տալիս դիմակայել ակտիվների որակի որոշակի վատթարացմանը»,- ամփոփում է Moody's-ը:

Դիտում՝ 14265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW