«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» հայտարարել է ռիսկ-մենեջմենթի բարելավման մասին

03.06.2010 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. առաջին եռամսյակի ավարտին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում» արժութային եւ տոկոսային ռիսկերի ցուցանիշները 2009թ. տարեվերջի համեմատ 0.07% եւ 0.2%-ից նվազել են, համապատասխանաբար, մինչեւ 0.015% եւ 0.1%:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «դա հնարավոր է դարձել ճգնաժամային երեւույթներին հակազդելուն ուղղված բանկի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ»:

Բանկը խստացրել է վարկեր տրամադրելու պայմանները, նվազեցրել է սպառողական վարկավորման ծավալները, բարձրացրել է կարճաժամկետ իրացվելիության ներբանկային նորմատիվը, սահմանել է խիստ վերահսկողություն փակ արժութային դիրքի նկատմամբ, մշտական հիմունքներով անցկացրել է սթրես-թեստավորում:

«Այդ ամենը տվել է դրական արդյունք. արդեն 2009թ. երկրորդ կիսամյակում դժվարությունները հաղթահարվել են, եւ ֆինանսական տարին բանկն ամփոփել է շահույթով»,- նշել են բանկում:

Դիտում՝ 13619

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW