Ուկրաինական գործակալությունը Հայաստանին շնորհել է ներդրումային վարկանիշ

03.06.2010 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ուկրաինական «Կրեդիտ-Ռեյտինգ» գործակալությունը ԱՊՀ երկրների համար մշակել է տարածաշրջանային վարկանշային սանդղակ եւ 11 պետություններին անվճար հատկացրել է գնահատականներ:

ԱՊՀ 11 երկրներից 9-ին «Կրեդիտ-Ռեյտինգ»-ը շնորհել է ներդրումային մակարդակի վարկանիշեր` cisААА-ից մինչեւ cisВВВ-ի միջանցքում, հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «Կոմմերսանտ-Ուկրաինա» թերթը:

Ամենաբարձր վարկանիշը ստացել է Ռուսաստանը (cisААА), որին հետեում են Ադրբեջանն ու Ղազախստանը (cisАА): Ուկրաինան, Բելառուսը ու Հայաստանը զբաղեցրել են երրորդ աստիճանը` cisА: Ներդրումային մակարդակ են ստացել նաեւ Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Մոլդովան: Սպեկուլյատիվ վարկանիշեր են շնորհվել Տաջիկստանին ու Ղրղզստանին:

Բոլոր վարկանիշները շնորհվել են կայուն կանխատեսմամբ:

Դիտում՝ 9971

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW