ՀՀ վարչապետ. «ՀՀ առեւտրային բանկերի մարժան շատ բարձր է»
01.06.2010 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում ասել է, որ «ՀՀ առեւտրային բանկերի մարժան շատ բարձր է եւ զբաղեցնում է առաջին տեղերից մեկը աշխարհում»:
Կառավարության ղեկավարն այդ մասին ասել է տնտեսագիտական բուհերի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, որը կազմակերպվել էր Մեդիամաքս գործակալության եւ www.Banks.am պորտալի նախաձեռնությամբ:
Տիգրան Սարգսյանի խոսքերով, մարժայի բարձր մակարդակի վրա ազդող հիմնական գործոններից մեկը շուկայի մասնակիցների միջեւ մրցակցության ցածր մակարդակն է: Մյուս կողմից, նշել է վարչապետը, մարժայի բարձր լինելը թույլ է տալիս ապահովել ՀՀ բանկային համակարգի եւ առանձին վերցված բանկերի շահութաբերությունը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ բանկային համակարգը կայացած է, եւ դրա վառ ապացույցն է այն, որ կառավարությունը 2009 թվականին «ոչ մի լումա» չծախսեց ֆինանսական կազմակերպություններին օժանդակելու համար, որոնք ունեին իրացվելիության անհրաժեշտ պաշարը:
Խոսելով դրամավարկային քաղաքականության մասին` վարչապետն ասել է, որ ՀՀ ԿԲ-ն աստիճանաբար խստացնում է քաղաքականությունը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու միջոցով: Տիգրան Սարգսյանի խոսքերով, ԿԲ-ն ընդլայնողական քաղաքականությունից, որն անհրաժեշտ էր տնտեսական անկման հետեւանքները մեղմելու համար, անցում է կատարում դեպի զսպողական քաղաքականություն` գնաճի մակարդակը վերահսկելու նպատակով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: