ՀՀ վարչապետը հանդիպել է ուսանողներին Մեդիամաքսի նախաձեռնությամբ

01.06.2010 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Մեդիամաքս գործակալության եւ www.Banks.am պորտալի նախաձեռնությամբ Երեւանում կայացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ տնտեսագիտական բուհերի ուսանողների հանդիպումը:

Մեկ տարի առաջ Մեդիամաքս գործակալությունն ու Banks.am պորտալը ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի աջակցությամբ կազմակերպեցին «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթը: 2009թ. մայիսին լավագույն աշխատանքների հեղինակները ստացան դրամական պարգեւներ կառավարության եւ ԿԲ-ի կողմից, ինչպես նաեւ տարբեր մրցանակներ` մրցույթի գործընկերը մասնավոր ընկերություններից:

Մեկ տարի անց www.Banks.am լավագույն 10 աշխատանքների հեղինակներին առաջարկեց ներկայացնել ՀՀ տնտեսության վիճակի իրենց տեսլականը, նշել նախորդ տարվա ընթացքում արձանագրված դրական եւ բացասական միտումները:

Ուսանողների աշխատանքներին կարելի է ծանոթանալ http://www.banks.am/am-news-2-4584.html հասցեով:

Տիգրան Սարգսյանն այսօր շնորհակալություն է հայտնել Մեդիամաքս-ին` գործակալության նախաձեռնությունն անվանելով «հիասքանչ»: ՀՀ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը նման նախաձեռնություններին եւ նշել է, որ մեծ հաճույքով կշարունակի շփումը ուսանողների հետ, «ովքեր կերտում են Հայաստանի ապագան»:

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նախաձեռնությանն օժանդակելու համար եւ կարծիք է հայտնել, որ կառավարության ղեկավարի եւ ուսանողների շփման այդպիսի ձեւաչափը իշխանությունների եւ հասարակության միջեւ փոխգործակցության լավագույն օրինակներից է:

Դիտում՝ 12739
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW