«Արարատբանկն» ամփոփել է 2009թ. արդյունքները

01.06.2010 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2009թ. ֆինանսական տարում «Արարատբանկի» ակտիվներն ավելացել են 46,7%-ով` կազմելով 43 մլրդ 466 մլն դրամ, հայտարարել է բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մայիսի 31-ին Երեւանում «Արարատբանկի» տարեկան ընդհանուր ժողովում Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում բանկի վարկային ներդրումներն ավելացել են 32,3%-ով` կազմելով 16 մլրդ 096 մլն դրամ:

«Արարատբանկի» պարտավորությունները 2009թ. ֆինանսական տարում նախորդ տարվա համեմատ ավելացել են 60,8%-ով` կազմելով 35 մլրդ 517 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի կապիտալն ավելացել է 5,4%-ով` կազմելով 7 մլրդ 948 մլն դրամ: Բանկի զուտ շահույթը 2009թ. կազմել է 365 մլն դրամ:

2009թ. բանկի թողարկած պլաստիկ քարտերի քանակն ավելացել է 81,3%-ով` կազմելով 38 140:
 
2009թ. ֆինանսական տարվա արդյունքներով «Արարատբանկի» հաճախորդների թիվը կազմել է 66 123, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 154%-ով:
Խոսելով բանկի առաջիկա ծրագրերի մասին` Աշոտ Օսիպյանը նշել է հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) համակարգի ներդրումը, հաճախորդների թիրախային խմբերի հետ նպատակային հանդիպումների կազմակերպումը, SERVQUAL մեթոդաբանության վրա կառուցված հարցումների շարունակական իրականացումը:

Բանկի վարչության նախագահը նշել է նաեւ, որ «Արարատբանկը» հաստատակամ է ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգում գործածել վարկի ռիսկի եւ ապահովվածության որակի գնահատականի մոդելների կիրառումը, վարկային ապրանքատեսակների գնագոյացումը` հիմնված ռիսկերի գնահատման համակարգի վրա (Risk Based Pricing):
Այլ առաջնահերթությունների թվում Աշոտ Օսիպյանը նշել է օն-լայն բանկային ծառայությունների զարգացման կարեւորությունը:

Դիտում՝ 15622
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW