«Կոնվերս բանկը» ներդրել է առարկայազուրկ ոսկու հաշիվ

25.05.2010 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կոնվերս բանկը» գործարկել է նոր ծառայության` առարկայազուրկ ոսկու հաշիվ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, առարկայազուրկ ոսկու հաշիվ է հանդիսանում առանց ձուլակտորների անհատական հատկանիշների ոսկու հաշվառումը:

Հաշիվ բացելիս առարկայազուրկ ոսկու հաշվի ամբողջ ծավալով բանկը հաճախորդի հանձնարարությամբ ձեռք է բերում համապատասխան քանակությամբ ոսկի: Հաշիվը  մուտքագրվում է 999.9 հարգի ոսկու քանակի` տվյալ օրվա գնին համարժեք դրամով:

Բանկային այլ հաշիվների նման, յուրաքանչյուր պահի հաճախորդը հնարավորություն ունի փակելու առարկայազուրկ ոսկու հաշիվը:

Ի տարբերություն այլ հաշիվների, ոսկու հաշիվը փակելիս հաճախորդը կարող է ետ ստանալ ձեռք բերված ոսկու քանակին համարժեք գումարը տվյալ օրվա ոսկու փոխարժեքով, կամ պատվիրել համապատասխան քաշի ոսկու ստանդարտացված ձուլակտոր:

Դիտում՝ 15373

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW