ԿԲ ղեկավարը կքննարկի տարածաշրջանային ֆինանսական համագործակցության հեռանկարները

25.05.2010 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը վաղը մեկնելու է Ալմաթի` մասնակցելու Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանյան երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, նիստում քննարկվելու են հետեւյալ թեմաները. տարածաշրջանային ֆինանսական համագործակցության հզորացումը տարածաշրջանային ֆինանսական կայունություն եւ բարգավաճում ապահովելու նպատակով; դրամավարկային եւ փոխարժեքային ռեժիմները ճնշման ներքո:

Նիստում, որը կշարունակվի մինչեւ մայիսի 29-ը, ելույթ կունենան նաեւ Չինաստանի, Արգենտինայի եւ Ղազախստանի ազգային ու կենտրոնական բանկերի ղեկավարները:

Դիտում՝ 13286

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW