Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ն 2010թ. հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,2%-ով:Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-ապրիլին ՀՆԱ ծավալը կազմել է 558,4 մլն դրամ: Արդյունաբերական արտադրության ծավալը 2010թ. հունվար-ապրիլին կազմել է 242 մլրդ 590 մլն դրամ` 2009թ. հունվար-ապրիլ ամիսների համեմատ ավելանալով 12,9%-ով:Շինարարական ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 8.8% աճ: Տնտեսության հիմնական բոլոր հատվածներից անկում (1%) է գրանցվել միայն գյուղատնտեսությունում: Միջին ամսական աշխատավարձը 2010թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.5%-ով` կազմելով 104 058 դրամ:Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 3.9%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 83 695 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 133 568 դրամ (աճը` 10,8%): 2010թ. հունվար-ապրիլին հայկական արտահանումը ավելացել է 64,3%-ովՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2010թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 545.1 մլրդ դրամ ($1 մլրդ 408,7 մլն)` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 30,9%-ով:Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները ավելացել են 64,3%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 112.4 մլրդ դրամ ($289.8 մլն), իսկ ներկրման ծավալներն աճել են 24.4%-ով` կազմելով 432.7 մլրդ դրամ ($1 մլրդ 118,9 մլն):Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 320.3 մլրդ դրամ, կամ $829.1 մլն: Tweet Դիտում՝ 10332