I եռամսյակի արդյունքներով «Յունիբանկը» պահպանել է առաջատարի դիրքը ժամկետային ավանդների ծավալով

20.05.2010 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. I եռամսյակի արդյունքներով «Յունիբանկը» պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում ժամկետային ավանդների ծավալով:

Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 73,7 մլրդ դրամ, որից 48 մլրդ դրամը ֆիզիկական անձանց ավանդներն են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2010թ. I եռամսյակում «Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալն ավելացել է 67,5%-ով:

Ինչպես նշել է «Յունիբանկի» մանրածախ ավանդների վարչության պետ Դիանա Ջեյրանյանը, ավանդների մեծ ծավալի ներհոսքը պայմանավորված է ապրանքատեսակների ընդլայնմամբ եւ գրավիչ տոկոսադրույքներով: «Մենք նախատեսում ենք շարունակել հատուկ առաջարկների մշակման աշխատանքը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար»,- ասել է նա:

Դիտում՝ 12090

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW