Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը չի մեկնաբանում Հայաստանին ռուսական գազի մատակարարումն ուշացնելու պատճառը

10.05.2010 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը չի մեկնաբանում Հայաստանին ռուսական գազի մատակարարումն ուշացնելու պատճառը:

Հայաստանին ռուսական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր ապրիլի 28-ին վրացական Գուդաուրի-Կոբի հատվածում սողանքի հետեւանքով գազատարի վնասման արդյունքում, դեռեւս չի վերսկսվել:

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունում եւ Երեւանում Վրաստանի դեսպանատանը մեկնաբանություններ ստանալու Մեդիամաքս-ի բոլոր ջանքերն արդյունք չտվեցին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, հայաստանյան կողմի ունեցած տեղեկությունների համաձայն, Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունն արդեն ավարտել է վնասված հատվածի վերականգնման աշխատանքները:

Դիտում՝ 13208

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW