«Յունիբանկի» բիզնես-վարկերի պորտֆելն աճել 86%-ով

07.05.2010 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. առաջին եռամսյակի ավարտին «Յունիբանկի» վարկային պորտֆելը կազմել է 66,3 մլրդ դրամ` նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելանալով 41%-ով:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, բանկի վարկային պորտֆելի զգալի մասը` շուրջ 40 մլրդ դրամ, ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի օժանդակությանը:

Բիզնես-վարկերի պորտֆելի աճը նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ կազմել է 86%:

Բանկում նշել են, որ 2010թ. «Յունիբանկը» շարունակելու է կատարելագործել բիզնես-վարկավորման պայմանները` նոր առաջարկներ անելով փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկություններին:

Դիտում՝ 11993

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW